Դելասը կարող է նշանակվել «Մելբուրն Վիքթորիի» գլխավոր մարզչի պաշտոնում

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հունաստանի հավաքականի նախկին պաշտպան Տրայանոս Դելասը կարող է նշանակվել «Մելբուրն Վիքթորիի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է The World Game-ը:

44-ամյա մասնագետի վերջին ակումբը «Պանետոլիկոսն» էր, որը նա գլխավորում էր 2018-ի հունվարից մինչև 2019-ի ապրիլ: Իր կարիերայի ընթացքում Դելասը մարզել է նաև ԱԵԿ-ը և «Ատրոմիտոսը»:

«Մելբուրն Վիքթորին» Ավստրալիայի քառակի չեմպիոն է: Վերջին անգամ թիմը հաղթել է առաջնությունը 2017/18 մրցաշրջանում:

2004-ին Հունաստանի հավաքականի կազմում Դելլասը դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Նյութի աղբյուրը՝ armsport.am

Այլ Գրառումներ