Առնակ Ավետիսյանն աշխատանքային այց է կատարել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն»

հեղինակ - admin

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն աշխատանքային այց է կատարել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ։ Կոմիտեի նախագահը ընկերության տնօրենի ուղեկցությամբ շրջայց է կատարել տարածքում և ծանոթացել ենթակառուցվածքներին։  

Շրջայցից հետո տեղի է ունեցել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ժողովը, որի ընթացքում քննարկվել են ընկերության 2022թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատմանը, ընկերության հաստիքացուցակին, վարչակազմակերպական կառուցվածքին վերաբերող հարցեր։

«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում ընդգրկվել է 2017 թ. հուլիսից։ Ընկերության՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազոր մարմինը Պետական գույքի կառավարման կոմիտեն է։

2020-21թթ. «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն վերապրոֆիլավորվել և օգտագործվել է կորոնավիրուսով վարակվածների բուժման նպատակով։

Այլ Գրառումներ