«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Հրազդանի (Հանքավանում ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Սիսիանի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Գորիսի (Գորիս-Սիսիան և Տաթև-Աղվանի ճանապարհահատվածներում ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Կապանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Անիի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Արթիկի(ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Ախուրյանի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) տարածաշրջանների ավտոճանապարհներին, տեղ-տեղ մերկասառույց է:
Գորիս-Սիսիան և Շինուհայրի խաչմերուկից մինչև Հալիձոր ճանապարհահատվածները (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն) դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է, իսկ կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ փակ։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։