Թուրքիան մտադիր է ավիաչվերթներ բացել դեպի Հայաստանի մարզեր

հեղինակ - admin

Անկարան մտադիր է ավիաչվերթներ բացել դեպի Հայաստանի տարբեր մարզեր և ընդլայնել առևտրային կապերը Երևանի հետ:

«ՌԻԱ Նովոստ»-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի գրել է «Hüriyyet» պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմում անցկացված փակ քննարկումներին:

«Որպես առաջին քայլ որոշում է կայացվել բացել ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ: Հետագայում օրակարգում կհայտնվի այլ շրջաններ իրականացվելիք թռիչքների հարցը, մասնավորապես՝ Վանը կարող է զբոսաշրջային վայր դառնալ հայերի համար: Միևնույն ժամանակ, նախատեսվում է վերականգնել որոշակի պատմական ենթակառուցվածքներ, ինչպես, օրինակ, Կարսի մոտակա կամուրջն ու շինությունը, որոնց հայերը մեծ նշանակություն են տալիս»,- գրում է թուրքական պարբերականը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ թուրքական քաղավիացիան հաստատել է Թուրքիայի և Հայաստանի միջև ավիահաղորդակցության բացումը, չվերթներ են իրականացվելու շաբաթական երեք անգամ:

Այլ Գրառումներ