Արցախի Հանրապետության ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ:
Քննարկվել են հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության, գարեջրի և թորման տեխնոլոգիաների, կանաչ կերի արտադրության, ջերմատների կառավարման, ինտենսիվ այգեգործության կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերը։
Ռեկտոր Վարդան Ուռուտյանին ցուցաբերած արդյունավետ համագործակցության համար նախարարության շնորհակալագիր է հանձնվել: