Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգը՝ France 3 հեռուստաընկերության եթերում

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» (“Pour toi Arménie”) երգը հնչել է ֆրանսիական «Cap Coeur» մանկական երգչախմբի կատարմամբ՝ «France 3» հեռուստատեսության եթերում։

Տաղավարում ներկա են եղել երգիչ Պատրիկ Ֆիորին, Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունին։

Ստեղծագործությունը սկսվել է դուդուկի հնչյուններով, ինչը հուզել է Ֆիորիին եւ նա ձեռքն առնելով հայկական երաժշտական գործիքը ցուցադրել է իր կողքին նստած Ֆրանսիայի նախկին առաջին տիկնոջը, որը նույնպես տպավորվել է։

Երաժիշտը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական «Cap Coeur» մանկական երգչախմբի փոքրիկ անդամներին։

Այլ Գրառումներ