Զինել, թե՞ զինաթափել

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Սահմանին ապրողներին զենք տալու նախագիծ կա խորհրդարանում, կա նաեւ մարզպետի հրամանըՙ բնակիչներից հավաքել զենքերը:

«Մի գյուղում երեսունհինգ կռվող էսօր զենք չունեն նույնիսկ որսորդական, սրա նպատակը մենք ընդհանրապես չենք հասկանում…»,- նշում է Տավուշի կամավորներից մեկը:

Տավուշի մարզպետի խոսքով զենք պետք է լինի միայն բանակում ծառայողների մոտ, ասելով, որ գյուղացիները ոչ տեղին են կրակում:

«Ժողովրդին գցում են պանիկայի մեջ էն մարդիկ, որոնք խմիչքին մոտիկ են: Կան մարդիկ, ովքեր ուզում են իրավիճակը միշտ լարված լինի, իսկ դա անթույլատրելի ա»:

Բայց այս որոշմամբ միայն խմիչքի հետ սեր ունեցողները չեն որ անզեն են մնացել. ոստիկանությունը վերցրել է անգամ Տավուշի մարզի Արավուս գյուղի երեսունհինգ կամավորի ունեցած ընդամենը հինգ զենքը:

Գյուղում տներ կան, որ թշնամու դիրքից 100-200 մետր են հեռու:

«Մեր գյուղերը այնպիսի դիրքում են գտնվում, որ յուրաքանչյուր պահի կարող է դիվերսիոն ներթափանցման փորձ իրականացվել»,- նշում են Տավուշի կամավորներից:

Կամավորների խումբը, երբ դեռ զենք ունեին, Արավուսի հովվին փրկել են ադրբեջանցիների ճիրաններից:

Ֆելիքս Ավագյանին ադրբեջանցիները քաշքշելով փորձել էին առեւանգել, հետո տեսել էին հայ զինծառայողներին, բավարարվել նրան հարվածելով ու հետ քաշվել: Հովիվը եղել է հայկական սահմանում թշնամու դիրքից 50 մետր հեռու…

Գյուղապետը կանգնում է սահմանին եւ հսկում, որ գյուղացին անասուն պահի, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել, որ գյուղացին հոտն առած տուն կդառնա…

Ուսաողուհի՝ ՕՍԻՊՅԱՆ ԼԱՈՒՐԱ

Այլ Գրառումներ