Փարիզում տեղադրվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին

հեղինակ - David Khalatyan

Փարիզում հարգանքի տուրք են մատուցել հայազգի մեծանուն երաժիշտ Շառլ Ազնավուրի հիշատակին։ Լեգենդար շանսոնյեի, կոմպոզիտորի, պոետի 97-ամյակի օրը Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղադրվել է նրա կիսանդրին, որի հեղինակը հայազգի քանդակագործ Ալիս Մելիքյանն է։

«Ազնավուրի երաժշտությունը միշտ կապրի փարիզցիների սրտերում», — բացման հանդիսավոր արարողությանը հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։

Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկանում։ Նա հարյուրավոր երգերի, բազմաթիվ ձայնասկավառակների հեղինակ էր, տասնյակ ֆիլմերում նկարահանված դերասան, համաշխարհային աստղ, ով աշխարհին է նվիրել այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսին են «Լա Բոհեմ»-ը, «Մամա»-ն, «Ավե Մարիա»-ն:

Այլ Գրառումներ