Objective.am լրատվական կայքը հիմնադրվել է 2020 թվականի հունիսին:
Այն նախադեպը չունեցող նախաձեռնություն է, որը նպատակաուղղված է թելադրել նոր չափորոշիչներ լրատվական դաշտում, ձևավորել օբյեկտիվ տեղեկատվության հարթակ, որը զերծ կմնա որևէ քաղաքական ուժի նկատմամբ կողմնակալությունից՝ ապահովելով խոսքի ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը:
Objective.am-ի նպատակն է ներկայացնել ընթերցողի դատին չեզոք, անկախ, անաչառ, այլընտրանքային բովանդակությամբ բազմակարծիք լրատվություն Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունների, ինչպես նաև հանրության հետաքրքրության շրջանակներում գտնվող բոլոր թեմաների վերաբերյալ։
Objective.am-ը հավակնում է դառնալ հայաստանյան լրատվադաշտում առաջատար դերը ստանձնող լրատվամիջոցներից մեկը՝ համապատասխանելով ժամանակակից պահանջներին։ Այն ամենօրյա պարբերականությամբ իր ընթերցողներին է մատուցում անկողմնակալ տեղեկատվություն՝ թողարկելով մի շարք լրատվական ժապավեններ քաղաքական, հասարակական, իրադարձային, խմբագրային, իրավական, մշակութային, սպորտային և այլ ուղղություններով։