Տեղեկատվական պատերազմի հնարավոր վտանգները

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Պատերազմը Արցախում, նշանակում է, որ Հայաստանն է պատերազմի մեջ։ Թեժ պատերազմին զուգահեռ լուրջ պատերազմ է ընթանում նաև տեղեկատվական դաշտում։ Տարբեր մակարդակի քաղաքագետներ, հատկապես մեզ հետաքրքրող Ռուսաստանում փորձում են հասարակական կարծիք ստեղծել, որ Ղարաբաղի հարցը դուրս է Հայաստան-Ռուսաստան դաշնակցության շրջանակներից։

Մենք չգիտենք Ռուսաստանի հրապարակային քաղաքականությունը այդ ուղղությամբ, բայց վայ-քաղաքագետները օգտվելով ադրբեջանական փողերից փորձում են հասարակական կարծիք ներկայացնել, թե իբր Հայաստանն ու Արցախը տարբեր են։ Դրա դեմ պայքարելու համար, մեր, հատկապես ռուսալեզու քաղաքագետները պետք է արտահայտվեն, որ Հայաստանն ու Արցախը նույնն են, իսկ իշխող կուսակցությունից մի քանի պատգամավորներ որպես ոչ բարձրաստիճան, բայց ամեն դեպքում, պետական գործիչներ բարձրաձայն պետք է արտահայտվեն, որ եթե այդ վայ-քաղաքագետների և Ադրբեջանի ու Թուրքիայի պլանները իրականանան Արցախի հարցում, ապա դրան կհետևի Ռուսաստանի դուրս մղումը Հայաստանից։

Այս միտքը բարձրաձայն պետք է արտահայտվեր երեք օր առաջ։

Բոլոր դեպքերում վերը նշված միտքը պետք է արտահայտվի քաղաքագետների կողմից։

Խմբագրական կարծիք

Այլ Գրառումներ