Ինչու՞ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին։
Ինչպես տեսանք բոլորս, մի շարք գերտերություններ, ինչպես Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, հայտարարեցին, որ Ադրբեջան են բերվել ահաբեկչական խմբավորումների անդամներ։ Նրանց համար Թուրքիան և Ադրբեջանը դոլարներ են ծախսել, բայց ինչպես տեսնում ենք՝ անօգուտ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ այդ մարդկանց ներգրավվածությունը սպառնում է ամբողջ աշխարհին և միջազգային անվտանգությանը։
Թուրքիայի այսչափ լկտիությունը մենք պետք է զսպենք, սակայն անգամ Լավրովի հետ հանդիպումից հետո նա շարունակում է ամպագոռգոռ հայտարարություններով հանդես գալ։
Մենք պետք է ֆիքսենք, Ադրբեջանի բանակում կռվում են ահաբեկիչներ և նրանք կրակում են Հայաստանի վրա։
Սա նշանակում է հետևյալ տարբերակներից մեկը՝
- կամ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, այսինքն ահաբեկիչները հրամանը անմիջապես ստանում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունից,
- կամ ահաբեկիչները կրակում են առանց հրահանգի, գործում են ինքնուրույն։
Ամեն դեպքում մենք պետք է հստակ արձանագրենք, որ մենք կռվում ենք ահաբեկիչների դեմ և արդեն այստեղ պետք է ներգրավենք մեր դաշնակցին՝ Ռուսաստանին։
Կարծում ենք, որ Հայաստանի հանրապետության ղեկավարությունը, Ազգային Ժողովի ներկայացուցիչները պետք է հանդես գան պաշտոնական հայտարարությամբ, որ Հայաստանը ենթարկվել է ահաբեկչական հարձակման։
Եթե միջազգային հանրությունը, հատկապես Ռուսաստանը, Սիրիայում պայքարում է ահաբեկիչների դեմ, ապա նույնը պետք է անի նաև Թուրքիայի կողմից Ադրբեջան ներկրված ահաբեկիչների դեմ, որոնք ուղղակի հարձակումներ են գործում Հայաստանի վրա։
Հեղինակ՝ Գևորգ Բաբայան
