ՄԵՍՐՈՊ ՄԵՔԻՅԱՆ
Ճարտարի “ԱՐԱՅԻԿ” հատուկ ջոկատի հիմնադիր անդամ։ Մեր գյուղի(այժմ քաղաքի) լավագույն տղաներից մեկը, ուսանողական ժամանակահատվածի մեր լավագույն տղաներից, սիրված բոլորի կողմից՝ ում հետ շփվել է, ՄԱՐԴ՝ բառիս բուն իմաստով, արժանի զավակ, լավագույն ընկեր.
4 հոգով՝ ինքը, Սևակ Ղուկասյան, Հովիկ Ջիվանյան, Արմեն Մելքումյան. 1992թ ապրիլին գրավել են Ղաջարի կարևորագույն դիրքերից մեկը, որտեղ Մեսրոպը թշնամու հակակարկտային 100 մմ֊ոց հրանոթը շրջել է դեպի թշնամու կրակետեր ու բնակավայրեր և երկու արկ արձակել.
Պատկերացրեք օրը ցերեկով սեփական հրանոթով քո վրա կրակ են բացում, ինչպիսի խուճապ.
Վերին Վեյսալլուիի կրակետերը լռեցնող առաջիններից մեկը.
Զոհվելու դաժան ու ճակատագրական պահը.
Պետք է գնար հետախուզության, թշնամու դիրքերի թիկունք։
Մոնթեն եկավ Ճարտար և որպես լավագույն տանկիստներից մեկը, առաջարկեց, որ Մեսրոպը իր հետ գնա Ավդալ֊Գյուլափլուի դիրքեր։ Ես բնականաբար դեմ էի, որովհետև նա պիտի ուրիշ խնդիր կատարեր։
Մեսրոպն առանց վարանելու որոշում կայացրեց, ռազմական հանդերձանքն ու զենքը հանձնեց ինձ և ասաց.
“Եթե հայրենիքին պետք է, եթե ես այնտեղ ավելի եմ պետք, ես պիտի Մոնթեի հետ գնամ”։ Ասաց ու գնաց։
Ջոկատում ուխտ ունեինք արած, որ ամեն մեկիս հաշվին պետք է թշնամու յոթ ոչնչացված զինվոր լինի, հակառակ դեպքում, զոհվելը դավաճանություն էինք համարում։
Հաջորդ օրը, երբ մի կերպ կապ հաստատեցի Մեսրոպի հետ, նա բարձր տրամադրություն ուներ և ասաց բառացի հետևյալը. “Մեծ ախպեր, ես իմ պարտքը հայրենիքի հանդեպ լիարժեք կատարել եմ, ոչնչացրել եմ թշնամուն օգնության եկող մի կամազ հետևակ ու մի ԲՄՊ, ես հանգիստ կարող եմ մեռնել, բոլորը խմբվել են իմ շուրջը և դա են քննարկում, իսկ Ավոն շատ գոհ է։
Խոսելուց մոտ երկու ժամ անց, գալիս է Մեսրոպի զոհվելու բոթը։
Թշնամու ականանետից արձակած ականը ուղիղ կպնում է Մեսրոպի մարմնին…
Որպես հիշատակի հավերժացում, ավագ որդիս կրում է ՄԵՍՐՈՊԻ անունը։
Մարտական պարգև չունի։ Մարտական պարգև ունեցող շատերից ավելի արժանի է։
Հիմա, անկախության օրվա առթիվ, իսկ ժամանակն է Մեսրոպին ու Մեսրոպի նման տղաներին արժանացնել իրենց հարիր մարտական պարգևների…
Ժամանակ առ ժամանակ ներկայացնելու եմ ջոկատի տղաներին ու նրանց սխրագործությունները։
Հ.Գ. Մեր ջոկատը երբևէ պարտություն չի ճաշակել, մի քանի անգամ ջարդել ենք թշնամու “Գորշ գայլեր” կազմակերպության հատուկ ջոկատայիններին։ Երբևէ չենք “նկարվել” ու ինքնագովազդով չենք զբաղվել։
Հանրային կարծիքը չի խանգարի։
