Հայ-ղազախական միջմշակութային կապերը ընդլայնվում են
Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան նախաձեռնությամբ տեղի է ունեցել առցանց հանդիպում ղազախ մեծ բանաստեղծ և մտածող Աբայ Կունանբաևի 175-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Ղազախստանի դեսպանատան հովանու ներքո Երևանի պետական համալսարանի և «Բզեզ» տպարանի աջակցությամբ թարգմանվել է Աբայի «Ուսուցողական խոսքեր» ժողովածուն (Կարա սոզդեր), ինչպես նաև Մուխտար Աուեզովի «Աբայայի ուղին» վեպը:
«Վստահ եմ՝ մեծանուն գրողի այս ժողովածուն մեծ արձագանք կգտնի հայ ընթերցողների շրջանում և կնպաստի մեր պետությունների միջմշակութային կապերի հետագա զարգացմանը»,-ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
