XVII դարի հոլանդացի հայտնի նկարիչ Ռեմբրանդտի վրձնած կտավը Լոնդոնում վաճառվել է 14,5 մլն ֆունտ սթեռլինգով (18,7 մլն դոլար):
Ինպես հայտնում է Sotheby’s աճուրդի տունը, սա ռեկորդային է նկարչի ինքնադիմանկարի համար։
Կտավի համար, որի նախնական արժեքը կազմել է 12-16 մլն ֆունտ սթեռլինգ (15-20 մլն դոլար), պայքարել են 6 հավաքորդներ:
Արդյունքում՝ կտավի արժեքը կրկնակի գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2003 թ.: Այս ժամանակ Ռեմբրանդտի ինքնադիմանկարը վաճառվել էր 6,9 մլն ֆունտ սթեռլինգով:

Վաճառված կտավը նկարիչը վրձնել է 1632 թ., երբ 26 տարեկան էր: Սա նկարչի եզակի գործերից է համարվում:
Sotheby’s-ի գնահատականների համաձայն՝ այն երկու կտավներից մեկն է, որում նկարիչն իրեն պատկերել է տոնական հագուստով:
Կտավը նաև այն երեք ինքնադիմանկարներից մեկն է, որը գտնվում է մասնավոր հավաքածուում:
Նյութի աղբյուր՝ 1lurer.am
