Արթիկի քաղաքապետի տեղակալ Բորիս Ավագյանն իր ընտանեկան հավաքածուից Հայաստանի ազգային պատկերասրահին է նվիրել հայ նշանավոր նկարիչ, ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիր Գևորգ Բաշինջաղյանի «Աշուն» (1910 թ.) կտավը։ Նվիրատուն այն ժառանգել է իր պապից՝ հայտնի գիտնական, ակադեմիկոս Բորիս Ավագյանից։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ արդեն մի քանի ամիս է՝ համավարակի տարածման կանխարգելման և անվտանգության նկատառումներից ելնելով, փակ են մշակութային գանձարանների դռները, որոնցից է նաև Ազգային պատկերասրահը, և խորհրդանշական է, որ բացվելուն պես՝ պատկերասրահի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու և վայելելու կերպարվեստի հրաշալի ստեղագործություններից մեկը:
