Սթիվեն Քինգը վաճառել է իր նովելների էկրանավորման իրավունքը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը վաճառել է այս տարվա ապրիլին հրատարակված If it bleeds ժողովածուի երեք նովելների էկրանավորման իրավունքը: Յուրաքանչյուրի արժեքը կազմել է ընդամենը մեկ դոլար։

Գրողի՝ հանգուցյալ հարևանի հետ տղայի բարեկամության մասին պատմող Mr. Harrigan ‘s phone («Պարոն Հարրիգանի հեռախոսը») նովելի հիման վրա Netflix-ը նախագիծ կնկարահանի: Պրոդյուսերը կլինի Ռայան Մըրֆին, իսկ ռեժիսորը՝ Ջոն Լի Հենքոքը։

Առնետի հետ սարսափելի գործարք կնքած գրողի մասին Rat («Առնետ») նովելի էկրանավորման իրավունքը ձեռք է բերել դերասան և ռեժիսոր Բեն Սթիլերը: Նա հանդես կգա ինչպես ռեժիսորի, այնպես էլ՝ գլխավոր դերում։

The life of Chuck («Չակի կյանքը») գլխուղեղի ուռուցք ունեցող երիտասարդի մասին նովելի էկրանավորման վրա կաշխատի հայտնի ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին։

Վերջին՝ Let it bleed («Թող արյուն գա») չորրորդ ստեղծագործությունը պատմում է մի պայծառատես աղջկա մասին, որը հանձն է առնում դպրոցում պայթյունի հետաքննությունը։ Այս նովելիէկրանավորման իրավունքը մտադիր է ձեռք բերել HBO հեռուստաընկերությունը։

Նյութի աղբյուրը՝ tert.am

Այլ Գրառումներ