Էլվիս Փրեսլիի թոռը ինքնասպանություն է գործել

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

            Էլվիս Փրեսլիի թոռը` Բենջամին Կիոն ինքնասպանություն է գործել 28 տարեկանում:

            Իրավապահ մարմինները հայտնել են երգչի թոռանը մահացած են գտել Կալիֆոռնիայի Կալաբասաս քաղաքում գտնվող իր բնակարանում:

            Բենջամին Կիոն Լիզա Փրեսլիի ՝ Էլվիսի դստեր և երաժիշտ Դենի Կիոյի որդին է: Երիտասարդը, ինչպես Էլվիսը, երաժիշտ էր, սակայն նրա մասին քիչ բան է հայտնի:

            «Բենջամինի մոր սիրտը կոտրված է. Նա հոգեպես կոտրված է և վշտի մեջ, բայց փորձում է ամուր մնալ 11-ամյա երկվորյակների և ավագ դուստր Ռայլի համար: Նա շատ էր սիրում  տղային,որն իր կյանքի սերն էր», — ասել է Լիզա Փրեսլիի մենեջերը՝ Ռոջեր Վիդինովսկին:

            Հիշեցնենք, որ Էլվիս Փրեսլին վախճանվել է 1977 թ.-ին 42 տարեկան հասակում, բայց շարունակում է մնալ ամերիկյան փոփ մշակույթի բարձրակետը, ում ալբոմները աշխարհում ամենաշատ  քանակությամբ են գնվել: Աշխարհում վաճառվել է Փրեսլիի ավելի քան մեկ միլիարդ գրառում և ձայնասկավառակ. նա իր կյանքի ընթացքում ձայնագրել է 150 ալբոմ, որոնք ստացել են ոսկե, պլատինե կամ բազմապլատինե կարգավիճակներ: Նա երեք անգամ արժանացել  է Գրեմմի մրցանակի, իսկ նրա 18 երգ Billboard- ում գրավել է առաջին տեղը:

Նյութի աղբյուրը՝ www.ria.ru

Այլ Գրառումներ