Զինեդին Զիդանը հրապարակել է «Ռեալի» հայտացուցակը «Ալավեսի» դեմ խաղում

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է թիմի հայտացուցակը «Ալավեսի» դեմ խաղում:

22 ֆուտբոլիստից կազմված հայտացուցակում բացակայում են 5 ֆուտբոլիստ՝ Սերխիո Ռամոսն ու Դանի Կարվախալը, որոնք որակազրկված են, Լուկա Յովիչը, որն ինքնամեկուսացել է՝ կորոնավիրուսով վարակված ընկերոջ հետ շփում ունենալու պատճառով, Մարսելոն, որը ֆիզիկապես պատրաստ չէ 100 տոկոսով ու չէր մարզվել թիմի հետ, և Խամես Ռոդրիգեսը, որը հայտացուցակում չէր հայտնվել նաև նախորդ խաղին: Հայտացուցակ է վերադարձել Էդեն Ազարը:

Ամբողջական ցանկը հետևյալն է՝

Դարպասապահներ՝ Կուրտուա, Արեոլա, Ալտուբե

Պաշտպաններ՝ Միլիտաո, Վարան, Մենդի, Խավի Էրնանդես, Միգել Գուտիերես

Կիսապաշտպաններ՝ Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Վալվերդե, Իսկո

Հարձակվողներ՝ Բենզեմա, Բեյլ, Լուկաս Վասկես, Ազար, Ասենսիո, Բրահիմ, Մարիանո, Վինիսիուս, Ռոդրիգո

Նյութի աղբյուր՝ vnews.am

Այլ Գրառումներ