Ըստ ժողովրդագրության (դեմոգրաֆիայի) հայտնի տեսության՝ բնական աղետներից, ցեղասպանություններից, կոտորածներից, պատերազմներից հետո, տեղի է ունենում ծնելիության կտրուկ աճ (baby boom)

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ըստ ժողովրդագրության (դեմոգրաֆիայի) հայտնի տեսության՝ բնական աղետներից (ջրհեղեղ, ցունամի, երկրաշարժ և այլն), ցեղասպանություններից, կոտորածներից, պատերազմներից հետո, տեղի է ունենում ծնելիության կտրուկ աճ (baby boom): Այս երևույթը բացատրվում է նրանով, որ այն հասարակությունը կամ եթնիկ խումբը, որին պատուհասել է բնական աղետ կամ որը ենթարկվել է կոտորածի, ոչնչանալու ներքին վախից մղված, սկսում է շատ երեխաներ ունենալ: Արդյո՞ք այս տեսությունը աշխատել է Հայաստանում՝ 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Ցաւոք՝ ոչ: Խոսենք թվերով.Մինչ պատերազմը՝ 2015 թ., Հայաստանում ծնվել է 41 763 երեխա: Պատերազմի տարում, 2016 թ.՝ 40 592 երեխա: 2017 թ., ըստ վերոնշյալ տեսության, ակնկալվում էր ծնելիության աճ, սակայն Հայաստանում տեղի է ունեցել ճիշտ հակառակը՝ գրանցվել է ծնելիության կտրուկ անկում. ծնուել է ընդամենը 37 700 երեխայ: Ցաւոք անկման ցուցանիշը շարունակվել է նաև հաջորդ տարիներին. (2018 թ.՝ 36 574 երեխա, 2019 թ.՝ 36 041 երեխա): (Տվյալները՝ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման):Արցախյան երկրորդ պատերազմից հետո կունենա՞նք ծնելիության անկում, թե՞ կարձանագրվի բեյբի բում, ցույց կտան 2021 թ. տվյալները, սակայն զուտ համեմատության համար նշեմ, որ 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո վերոհիշյալ տեսությունը աշխատել է. 1989 թ. ՀԽՍՀ ծնվել է 75 300 երեխայ, իսկ 1991 թ.՝ 77 800 երեխա:Արցախյան երկրորդ պատերազմում գրանցված մարդկային կորուստների վերջնական թիվը դեռ չի հրապարակվել, սակայն հստակ է, որ այն հասնելու է մի քանի հազարի: Հայ ժողովրդի նման փոքր ազգի համար սա ահռելի կորուստ է: Թուրք ադրբեջանական ագրեսիայի դեմ մղած հայ զինվորների հերոսական պայքարից հետո, հիմա կարգը մեր մայրերինն է. հերոսաբար զոհված զինվորների վրեժը լուծել թշնամուց՝ հայ ազգին պարգևելով մի նոր զավակ:

Այլ Գրառումներ