Նման նախագծերը միջոց են զբոսաշրջային գրավչության բարձրացմանը․ Հիսուս Քրիստոսի արձանի գաղափարը ողջունելի է․ Անի Խաչատրյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Երևանի ավագանու Լույս խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այն մարդիկ, ովքեր ասում են, որ ճիշտը հրաժարվելն է Նոր տարվա միջոցառումներից, Անկախության տոնը շքեղ նշելուց…և այդ շարքում այս արձանի նման նախագծերի իրագործումից` համարելով, որ այդ միջոցները ճիշտ է ուղղել վիրավոր զինծառայողների բուժմանը, բանակին …կարծում եմ` չեն պատկերացնում, որ պետության, անհատի կողմից տարբեր թիրախային խմբերի անհրաժեշտ բավարար միջոցները տրամադրելու մեխանիզմը չի կատարվում այդպես պարզունակ…

Նման նախագծերը միջոց են զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, ինչը, ի վերջո, հասարակությանը հուզող հարցերի լուծման համար բյուջեում կարող են գեներացնել այնքան միջոցներ մուլտիպլիկատիվ էֆեկտով, որոնք անգամներ ավել կլինեն այդ պրոեկտների սկզբնական ներդրումներից…..

Հիսուս Քրիստոսի արձանի գաղափարը ողջունելի է…

Այլ Գրառումներ