«Այսօր եւ միշտ մենք շարունակում ենք պայքարել արդարության համար»․ լիբանանահայ հայտնի դիզայներ Գրիգոր Ջաբոթյանի գրառումը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է։ Արդեն 106 տարի է անցել հայ ժողովրդի դեմ գործված հրեշավոր ոճիրից։ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը՝  հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։

Լիբանանահայ հայտնի դիզայներ Գրիգոր Ջաբոթյանն իր միկրոբլոգում կիսվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի դրվագով, որին կից գրել է․

«Հիշում ենք Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հարգանքի տուրք ենք մատուցում հայկական ողբերգությանը. 1915թ-ի այս օրը սպանվեց 1,5 միլիոն մարդ։

Այսօր եւ միշտ մենք շարունակում ենք պայքարել արդարության համար», — ապա հավելել է #NeverForget #April24 հեշթեգերը։

Այլ Գրառումներ