Եթե ուշադիր հետևեք Գրիգոր Մինասյանի գործունեությանը՝ կհամոզվեք, որ Գրիգոր և Միքայել Մինասյաններին միավորում է միայն «Մինասյան» ազգանունը՝ ոչինչ ավելին. քաղաքագետ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Քաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Միքայել Մինասյանի եղբայր լինելը խարան չէ…

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը, նշանակվել է Արդարադատության փոխնախարար։ Ճիշտ է՝ ես Մինասյանին ավելի շատ ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնում էի ցանկանում տեսնել, բայց որպես Արդարադատության փոխնախարար էլ, վստահաբար, կհաջողի։

Զարմանում եմ որոշների ցայտնոտի վրա, որ «հրճվանք են» ստացել այս նշանակումից ու փորձում են ինչ-որ համեմատականներ անցկացնել Միքայել Մինասյանի հետ։ Հակառակը, իրականում պետք է ի սրտե ուրախանալ, որ նման պրոֆեսիոնալ անձը համաձայնել է ստանձնել այս բարդ պատասխանատվությունը։

Եթե ուշադիր հետևեք Գրիգոր Մինասյանի գործունեությանը՝ կհամոզվեք, որ Գրիգոր և Միքայել Մինասյաններին միավորում է միայն «Մինասյան» ազգանունը՝ ոչինչ ավելին։

Հ.Գ. Grigor Minasyan ջան, շնորհավորո՛ւմ եմ։

Այլ Գրառումներ