Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարությամբ է հանդես եկել.
«Ուղերձով դիմում եմ ժողովրդին։
Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակացույցի առումով ես կարող էի հրաժարական տալ ոչ պարտադիր այսօր:
Բայց կարեւոր համարեցի, որ հրաժարականը տեղի ունենա հենց այսօր, Քաղաքացու օրը: Սա կարեւոր խորհրդանիշն է այն բանի, որ այսպիսով Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստացած իշխանությունը մենք վերադարձնում ենք քաղաքացուն, որպեսզի նա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին որոշի իշխանության հետագա ճակատագիրը՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններով» ,- գրել է վարչապետը
