«ԳԻՇԵՐԱԾԱՂԻԿ» գրքի հեղինակը գրել է․
Ըստ իս ու ըստ ամենայնի, յուրաքանչյուր իրավիճակից դուրս գալու ելքը իրավիճակից դասեր քաղելու մեջ է կայանում: Քաղաքակիրթ աշխարհի թովի հետ ոտք գցող ազգ, ով վաղուց է սոցիալական հեռավորություն պահպանում քաղաքակրթություն ասածից. կարելի է ընդունել եվրոպական բարքերը, բայց ոչ մի կերպ չհարգել եվրոպացուն, որդեգրել ամերիկյան դպրոցների ուսուցման համակարգը, բայց ատել ամերիկաբնակ բոլոր ժողովուրդներն, այդ թվում` մեզ, ռուսաց լեզվով խոսելը համարել կրթական աստիճան, իսկ ճչալ` սպիտակ թուրք…Ու այս ամենը, եթե հանգեր սեփական ազգասիրության, մի կերպ կարդարացնեի, սակայն ապացուցեցինք աշխարհին, որ նաև ազգասեր չենք, այլ` եսասեր:Ի՞նչ ազգասիրության մասին կարող են վկայել ազգի թիվը գերազանցող կուսակցությունները, ի՞նչ ազգասիրություն է այն, երբ նույն ազգի բանաստեղծներն ատում են իրար (բառերս փորձ ունեն), և ի՞նչ ազգասիրություն է անարգել ցավն ի պատասխան այն պարտության, որն ազգային մրմուռ պետք է լիներ առնվազն:Ե՞րբ կհաղթի հայ ժողովուրդը`Կհաղթի, երբ այս ու նմանատիպ տողերը կարդալիս հարձակվելու համար պատասխանատու հորմոնները չեն գրգռվի ներսում, երբ կհասկանա, որ այլ ազգի արգանդն էլ է նույն կերպ բաբախում ծնելիս, երբ ինքն իր առանցքի շուրջը փքվողը կընդունի, որ այտուցը (ուռչելը) ցավը բթացնելու օրգանիզմի պաշտպանական ֆունկցիա է ու բորբոքման ցուցիչ, ոչ ավելին: Ազգը կհաղթի, երբ հավատը կանգնեցնի «Մենք ենք առաջին քրիստոնյաները» անգիր արած նախադասությունից առաջ, երբ հարգանք կդաստիարակի սեփական հոգու համար, երբ կհասկանա, որ աշխարհի ամենագեղեցիկ ազգը չէ ու չի լինելու, քանի դեռ գեղագիտական բժշկությունը առաջին հորիզոնականում է հենց Հայաստանում, երբ ինքնակրթվի, երբ գոնե մեկ փույթով նախադասություն կգրի ու, որ շատ ցավոտ է այլևս` պատկառանք կունենա հակառակ սեռը հարգելու: Հայ կանայք անցել են չի կարելիի բոլոր սահմանները, մնում է Աստծուն էլ կին կոչեն ու վերջ…Երբ թացը չորի հետ է վառվում, բուխարին ջերմության փոխարեն մշտապես ծուխ է արձակելու…Հոգնեցի…
