Երբևէ մտածե՞լ եք այն մասին, որ ձեր պապերը ոչ միայն հայեր այլ հրեաներն են նաև․ Վազգեն Ղուկունց

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Վազգեն Ղուկունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հարգելի Հովհաննիսյաններ, Աբելյաններ, Իսրայելյաններ, Ադամյաններ, Պետրոսյաններ, Պողոսյաններ, Մովսեսյաններ, Իսահակյաններ, Դանիելյաններ, Սամսոնյաններ, Դավիթյաններ և մյուս հին և նոր կտակարաններում հիշատակվող անուններից բխող ազգանվանատերեր, երբևէ մտածե՞լ եք այն մասին, որ ձեր պապերը ոչ միայն հայեր այլ հրեաներն են նաև, վստահ եմ, որ ոչ, մանավանդ, երբ հրեաները ջարդից խուսափելու համար իրենց տոհմանվանը հավելում էին «յան» մասնիկը, օրինակ` Տարաև-Տարայան, Դանիելով-Դանիելյան, Դավիթով-Դավիթյան: Այս մասին ինձ հետ վիճողները պարտավոր են ներկայացնել ԴՆԹ արյան քննության արդյունքներ: Իսկ որտեղի՞ց առաջացավ հայի անվան «յան» մասնիկը` եբրայական Յոհանան, Յահվեն անուններից, որը կթարգմանվի` ողորմած, Իսկ Հովհաննես հրեական անունը եվրոպական մի շարք լեզուներում թարգմանվում է, որպես Յան: Հովհաննես անվան իգական ձևն է Հովհաննան (Յանա)Ի՞նչ նպատակով տրվեց այն հայերին` որպեսզի հեշտորեն տարեբերվեն: Իհարկե 4-5-րդ դարերի հիշատակումներ կան նաև, որոնք հիմնականում վերաբերում են «Գահանամակ» կոչվող փաստաթղթին։ Այնտեղ խոսվում է իշխանական տարբեր տոհմերի մասին, որոնց ազգանունները վերջանում են «եանց»-ով։ Երբ վերջին «ց» տառը սղվել, մնացել է «եան»-ը, որն էլ վերջում դարձել է «յան»: Հին և միջին դարերում ազգանուն կրել են միայն ազնվական ընտանիքները, հասարակ մարդկանց, ռամիկների շրջանում նույն անունն ունեցող մարդկանց զանազանել են հայրերի անուններով, օրինակ`Վարդանանց դուստր Արփին, Գեղամանց որդի Արան, Սարգսունց (բարբառային) որդի Արամը և այլն:Հատկապես 19-րդ դարում է մեծ տարածում ստացել «յան» վերջածանցով ազգանունների պաշտոնական գրանցումները…Իսկ ո՞ւր անհետացան հայկական մի շարք ազգանուններ` բնաջնջվել են, վերանվանվել են կամ թարգմանվել: Օրինակ Խլղաթյան ազգանուն կրողները Մշո Կիկոսյաններն են, Ղուկունցները` Կարսի Ղուկասարյանները, Բադալյանները` Բեռլոշյանները և այլն: Ազգանունների մասին խոսելիս չեմ կարող չնշել, որ զտարյուն հայեր (ցավոք) այլևս չկան…

Այլ Գրառումներ