Գագիկ Կերյանը անդրադարձել է ներկայիս իրավիճակին․
Չգիտեմ թե ով է մեղավոր, նախկինները թե ներկաները, բանակի հրամանատարության և պատասխանատուների անփութություննը թե պետության ղեկավարների կոռումպացվածությունը, պետական մտածողության բացակայությունը թե ավելորդ ինքնավստահությունն ու կառավարման ցածրագույն մակարդակը։ Չեմ տիրապետում այդ ինֆորմացիային, իսկ իշխանության ներկա և նախկին գործիչների մեղադրանքներն ու արդարացումներն ուղղակի անընդունելի են։ Ոչինչ մի բան չի կարող արդարացնել հակաօդային պաշտպանության բացակայությունը, որն հանգեցրեց մեր զինվորների այդքան տխուր ճակատագրին, իրենց պարտքը հայրենիքի հանդեպ կատարող ազգի ծաղիկը կոտորվեց։ Ինձ տանջում է պետականության կորսված գենի համոզմունքը, բայց շատ կուզեի սխալված լինել։ Կեղծ և շինծու ռազմահայրենասիրության կուրությամբ ենք ապրել շուրջ 26 տարի։
Գրել է նա։
