Վարչապետի հարցազրույցում տեղ գտած Միֆերը….
●Պատերազմի արդյունքը նույն պատկերն է՞ր արտացոլելու,ինչ առաջարկվում էր մինչ պատերազմը։Խորապես ափսոսալ կարելի է,որ մեր երկրի վարչապետը նման մակերեսային է պատկերացրել և պատկերացնում Արցախյան կարգավորման հիմնահարցը։ Անտեղի մաքսիմալիզմը,անտեղյակությունն ու ոչ ամբոխահաճո որոշումներ կայացնելու խիզախության պակասը կործանեցին մեզ,մեր երկիրը։
●Այս մարդիկ մոռացել են Հադրութի ,Շուշիի,Մարտունու մասին։Պարոն վարչապետ եթե չգիտեք ասեմ,Մարտունու զորամասում,այսօր առավոտյան 《ռազվոդի》 փոխարեն,ալլահ ակբար են գոռում օրը 1000… անգամ։ Որ՞՞ կարգավորման պլանում էր դրա մասին խոսվում։ Թե Մարտունին դժգույն էր,դրա համար այդպես եղավ….
●Անպատասխան մնացած հարց։ԳՇ պետը Ձեզ զեկույց է տվել հնարավոր իրավիճակի վերաբերյալ։ Դուք մտածում եք այդքան կոմպետենտ ե՞ք ռազմական գործի մեջ,որ դա անտեսեք…..
Միգուցե ազնիվ լինեք ու ասեք,որ չէիք ուզում պատմության մեջ մնալ որպես հող հանձնող ու խաղաղասեր։Դուք ցանկանում էիք պատմության մեջ մտնել Նոր Սարդարապատ կերտող ստրատեգ,որը աջ ու ձախ ջախջախում է բոլորին։ Արդյունքում Ձեզ կհիշեն որպես հողատու,ինչքան էլ որ դա չարտացոլի Ձեր կերպարը։
Յուրի Մովսեսյան
