Ուստի խաղաղվեք այնտեղ, որտեղ ընդամենը երկու դեղամիջոց կա՝ ժամանակ և համբերություն… Վազգեն Ղուկունց

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ամեն օր, օր օրի ավելի կհամոզվեք, որ մոլորեցնողները ոչնչով չեն տարբերվում ադրբեջանի կողմից կռվող վարձկաններից, նրանք ունեն մեկ գաղափար՝ գումարի դիմաց պատմերազմել:Ես զարմանում են այն զարմանքիս համար, որ չեմ պատկերացնում, որ այսքանից հետո դեռ ոմանք ելույթներով են հանդես գալիս ու ավելի սարսափեցնում, ճնշում, պառակտում ժողովրդին:Եթե կա մեկը՝ դերասան, թամադա, երգիչ, չգիտեմ ինքնահռչակ բանաստեղծ, որն իրեն թույլ կտա արյունահոսող վերքին աղ լցնել՝ դուրս եկեք էջից, թող իրենց «հանճարեղ» արվեստի հետ մնան մենակ: Այո, փահլևանի պարանի պես Հայրենիքը երերում է ոտքներիս տակ, սակայն քիչ թե շատ պատմություն իմացողը կհասկանա, որ այս նույն պառակտումներով, դավաճանություններով, արտագաղթով, ուրացումներով հանդերձ մնացել ենք կանգուն: Թագավորն իր մատանու մեջ փորագրել տվեց «Սա էլ կանցի» հասարակ բառերը, որպեսզի թե՛ հաղթանակի, թե՛ պարտության դեպքում գլուխը չկորցնի…Եթե անգամ կառչենք ու թույլ չտանք, որ այս ամենն ավարտվի, չենք կարողանա, ուստի խաղաղվեք այնտեղ, որտեղ ընդամենը երկու դեղամիջոց կա՝ ժամանակ և համբերություն…

Այլ Գրառումներ