Հարգելի բարեկաներ, Հայաստանի ողբերգական վիճակը կարելի շտկել միայն մեկ ճանապարհով, արագ փոխել կառավարող վերնախավը: « Ուժային բևեռների» կողմից արտադրվող բազմաչափ անկայունությանը ու վիրտուալությանը դիմակայելու համար ազգային կառավարող վերնախավը իր իշխանության արժեքաբանության հիմքում պարտավոր է դնել բազմամակարդակ դիսկուրս վարելու և բնականոն արդիականանալու ռազմավարությունը: Մեր կարծիքով ՀՀ-ում նոր կառավարող վերնախավը պետք է ընդունակ լինի լուծելու ինչպես ընդհանուր, այնպես էլ ազգային բնույթի հետևյալ խնդիրները.1 հրաժարվել մեխանիկական «արևմտականացումից» և գիտավերլուծական կառավարման միջոցով անցում կատարել բնականոն արդիականացման՝ իրականացնելով ազգային անվտանգության ապահովման ընդարձակված օրակարգ: 2 խստացնել մենաշնորհի և գերշահույթի դեմ ուղղված օրենքների կիրառումը՝ ապահովելով կապիտալի լեգիտիմացման ազատ մրցակցային դաշտի արդյունավետ գործառում, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության գործառումը,3 քաղաքական և քաղաքացիական հասարակությունների միջև բաց դիրսկուրսի ծավալման նպատակով բարձրացնել իշխանության իրականացման մշակույթը և ժողովրդավարության որակը, 4 ապագայամետ լիդերները կերտում են նպատակի մշակույթ՝ այն դիտարկելով որպես պետականաշինության մշակույթի զարգացման և ժողովրդավարական համախմբման հրամայական։ Երվանդ Քոչար Homo sapiens
