Գլոբալիզմ, հակագլոբալիզմ. Վազգեն Ղուկունց

հեղինակ - David Khalatyan

Գլոբալիզմ, հակագլոբալիզմ:Այս ամենի մասին կա նաև Աստվածաշնչում: Դեռևս հազարամյակներ առաջ մարդկային որոշակի խմբեր ցանկություն ունեցան համայն քաղաքակիրթ աշխարհում հաստատել մեկ հասարակարգ, մեկ լեզու, մեկ մշակույթ, իսկ ոմանք էլ պատրաստ էին դիմագրավելու նրանց:Հին Մերձավոր Արևելքը ճանաչում էր տարբեր կայսրություններ` ասորական, բաբելոնյան, պարսկական, (դրանց մասին բավական հաճախ խոսվում է Աստվածաշնչում):Երբ Ք. ա. 330-ական թվականներին Ալեքսանդր Մակեդոնացին իր զորքերով ներխուժեց պարսկական տիրություն, ջախջախեց Դարեհի զորքերը եւ նվաճեց նրա նախկին տիրույթները, դրանում որևէ նոր բան չկար: Հրեաները սկզբում հատուկ ուշադրություն չէին դարձնում այն բանին, որ պարսիկների և մեդիացիների տեղը գրավել էին մակեդոնացիներն ու հույները: Սակայն սկզբունքորեն նորը ուրիշ էր. Մակեդոնացու մեծ ցանկությունն էր իր նոր լայնարձակ տիրության մեջ ստեղծել մեկ մշակութային տարածք: Ասորեստանցիները, բաբելոնացիները, պարսիկները նույնպես տիրել էին բազում ազգերի, սակայն նրանք երբեք չէին ձգտել այդ ժողովուրդներին դարձնել իրենց պես, ու այդ ազգերն էլ չէին շտապում նմանվել նրանց: Դրանց հպատակները խոսում էին տարբեր լեզուներով, աղոթում էին տարբեր աստվածների, հագնում էին իրենց տարազները, ունեին տարբեր սովորություններ ու սովորույթներ, և այս ամենը պահպանվում էր, եթե նույնիսկ մի ժողովուրդ տեղափոխվում էր իր հայրենի հողից ուրիշ երկիր:Սակայն Մակեդոնացին ձգտում էր ստեղծել մի կայսրություն` մակեդոնյան, ուր միմյանց կձուլվեին բոլոր ազգերը: Իհարկե նրա վաղաժամ մահով լուծարվեց գաղափարը, սակայն նրա մտքի հետևորդները շարունակում էին դատապարտել այլ լեզուներով խոսողներին, նրանց կոչելով` բարբարոսներ:Հասանք մեր օրեր,Գլոբալիզմը «մեկ աշխարհի» տեսակետի լիբերալ ավտորիտար ցանկությունն է, որը մերժում է ազգերի կարևոր դերը. նրանց կրոնը, մշակույթը, լեզուն ու մնացածը:Գլոբալիզմի վերջնական նպատակը մարդկության վերջնական միավորումն է մեկ համաշխարհային կառավարության ներքո: Կոմունիստներն ու մարքսիստները գլոբալիզացիան օգտագործում էին իրենց քաղաքական նպատակներն առաջ տանելու համար:Գլոբալիզմի պատճառած վնասները ներառում են մահացու հիվանդությունների տարածում, պատերազմներ, արհեստական վիժումների (abortion) խրախուսում, աղանդների տարածում և այլն:Դեմոկրատները սատարում են գլոբալիզմը, քանի որ ազատությունն է տանում անազատության:

Այլ Գրառումներ