Սոցիալական որբություն

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

            Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ) տվյալների համաձայն՝ ավելի ու ավելի սաստկացող համաշխարհային մակարդակի իրադարձությունները, ինչպիսիք են պատերազմները, բնական աղետները, սովերն ու հիվանդությունները, սոցիալական քաոսը, տնտեսական հիմնախնդիրները, անօրինական սեռական հարաբերությունները, պատճառ են հանդիսացել, որ աշխարհում որբերի թիվը 2015թ.-ին գերազանցի 140 միլիոնը: Ժամանակակից միջազգային գրականության մեջ «որբ» տերմինը վերաբերում է իրենց ծնողներից մեկին կամ երկուսին մինչև 18 տարեկան հասակը կորցրած երեխաներին: Հաշվի առնելով այն փաստը, որ աշխարհի ընդհանուր բնակչության՝ 7.6 միլիարդ մարդուց 2.2 միլիարդը կազմում են անչափահասները, վերջիններիս ընդհանուր թվի 6,5%-ը որբ են, և, ցավոք, վերոգրյալ պատճառների ուժով այդ թիվը շարունակաբար աճում է:

            Կան նաև երեխաներ, ովքեր ապրում են կենսաբանական որբերերի պես, չնայած նրանց ծնողներից երկուսն էլ ողջ են: Գրականության մեջ այս իրավիճակը բնութագրում է որպես «սոցիալական որբություն»: Սոցիալական որբերը կազմում են մանկատներում մեծացած որբների ընդհանուր թվի 95%-ը. 4%-ի ծնողները մահացել են, իսկ 1%-ը «լքված» երեխաներն են, որոնց ծնողները դիտավորյալ լքել են նրանց: Սոցիալական որբությունը դրսևորվում է տարբեր պատճառներով. օրինակ, երբ երեխային խնամելուց հրաժարվում է նրա կենսաբանական ծնողը ինքնակամ (սոցիալական որբության առաջնային տեսակ), կամ, երբ ծնողների՝ որոշակի խնդիրների հիմքով երեխային պատշաճ խնամելու անկարողության պատճառով՝ պատկան մարմինները զրկում եննման ծնողներին խնամակալության իրավունքից, իսկ երեխային առանձնացնում ընտանիքից։ Սոցիալական որբության վտանգավոր տեսակ է երկրորդային որբությունը, երբ նախկինում որդեգրված, խնամակալության տակ գտնվող երեխաներից հրաժարվում են որդեգրած ընտանիքները: Հրաժարումը երեխաներին անխուսափելի հոգեբանական վնաս է հասցնում և նրանց բարոյահոգեբանական դեգրադացիայի գործոն է: Երեխաներից հրաժարվելու պատճառներից են որդեգրման պատրաստակամություն հայտնած ընտանիքների համար ուսուցման ինստիտուցիոնալ ձևերի բացակայությունը, որբացած երեխայի դաստիարակման հետ կապված դժվարությունների մասին նրանց անտեղյակությունը:

            Այսօր բազմաթիվ երեխաներ ապրում են առանց իրենց կենդանի ծնողների պաշտպանության և հովանավորության տարբեր պատճառներով (տվյալ հիմնախնդրի վրա ազդող գործոններ).

     1. ալկոհոլային խմիչքների ու թմրանյութերի օգտագործում,

      2. ծնողների բացասական հատկանիշները՝ արհամարհական վերաբերմունք կամ   վիրավորանքներ երեխաների նկատմամբ,

     3. ծնողների՝ հոգեկան կամ ֆիզիկական հիվանդություններով տառապելը,

     4. ծնոնղերի՝ երեխաներից հեռու ապրելը,

     5. աղքատություն,

     6. ընտանեկան խնիրները,

     7. ոչ ամուսնական հարաբերությունները,

     8. ամուսնալուծությունները,

     9. չնախատեսված կամ անցանկալի հղիությունը և այլն։

            Այս պատճառներից ելնելով՝ շատ ծնողներ չեն հոգում իրենց երեխաների մասին, ու այդ երեխաները ապրում են առանց բավարար անվտանգության, առողջական, կրթական, ֆիզիկական և հոգեբանական կարիքների բավարարման: Ի վերջո, այս իրավիճակները կարող են հանգեցնել երեխաների ֆիզիկական և հոգեբանական առողջության և զարգացման վնասի: Ավելին, պարզապես կենսաբանական ծնողներ ունենալը բավարար չէ, քանի որ երեխայի՝ ծնողներ չունենալու սոցիալական պահանջմունքի ապահովվածության պակասը կամ բացակայությունը կարող է անխուսափելիորեն հանգեցնել կործանարար ազդեցության ոչ միայն երեխայի, այլև շղթայապես արտացոլվի սոցիալական  այլ հարաբերությունների ու խմբերի վրա:

            Սոցիալական որբերի թիվը հարաբերականորեն նույնական է պատերազմների և բնական աղետների զոհ դարձած երեխաների թվին: ՄԱԿ-ի տվյալներով՝ մանկատներում ապրող երեխաների թիվը հասել է 2.7 միլիոնի, սակայն այդ թվից սոցիալական որբերի թիվը հաստատված չէ: Այնուամենայնիվ, հետազատոկան որոշ կենտրոնների գնահատականներ այս հարցում տարբերվում են, մասնավորապես «Լումոս»՝ նախկինում «Երեխաների Բարձրամակարդակ Խումբ», միջազգային ոչ պետական բարեգործական հիմնադրամը հետազոտություն է իրականացրել ու ստացված տվյալների հիմքով բացահայտել, որ աշխարհի երեխաների 80-90%-ը, ովքեր ապրում են մանկատներում, սոցիալական որբեր են, և ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 750 տարբեր մանկատներում ապրող 30.000 երեխաների 80%-ը իրականում ունի մեկ ողջ ծնող: Այստեղից կարելի է եզրակացնել, որ շատ ծնողների համար մատչելի միակ լուծումը որոշակի խնդիրների բախվելու ժամանակ երեխաներին մանկատանը հանձնելն է:

           Սոցիալական որբությունը առաջացնում է հետևյալ էֆեկտները.

• հոգեկան և ֆիզիկական հաշմանդամություն,

• անարժան, չսիրված և մեկուսացված լինելու զգացողություն,

• ցածր ինքնագնահատական,

• կրթության ընդհատում կամ թերուսուցում,

• ակադեմիական հաջողության անկում,

• թմրանյութերի օգտագործման ռիսկ,

• ոգելից խմիչքներից կախվածության ռիսկ,

• հանցագործությունների կատարման ռիսկ,

• զայրույթ և ագրեսիվություն,

• կարգապահության խախտումներ մանկատներում և դպրոցներում,

• առևանգման ու թրաֆիքինգի ենթարկվելու ռիսկ,

• տնտեսական խնդիրներ՝ մանկական աշխատանքի շահագործման ռիսկ,

• կարիերային և ամուսնական խնդիրներ մեծահասակ տարիքում։

            Ի լրումն կենսաբանական որբության՝ սոցիալական որբությունը ունի մի շարք տարբերվող ու լուրջ հոգեբանական խնդիրներ: Որբը գիտակցում է, որ ինքը ծնող չունի, որ նրանք մահացել են, և երեխան երկարաժամկետ կտրվածքով համակերպվում է այս իրողության հետ, մինչդեռ սոցիալական որբը հասկանում է, որ ծնողներից մեկը կենդանի է, սակայն պարզապես չի ցանկանում հոգ տանել իր մասին, ուստի սոցիալական որբը սկսում է իրեն լքված զգալ։ Այսինքն, սոցիալական որբերը հոգեբանական տեսանկյունից շատ ավելի փխրուն և խոցելի են: Իհարկե, ոչ բոլոր որբերն են բախվում նմանատիպ խնդիրների, բայց պետք է հասկանալ, որ առանց ծնողների մեծացող երեխաների ռիսկերը չեն կարող անտեսվել: Առանձնահատուկ խնդիր է ֆիզիկական և մտավոր առողջության ցածր ցուցանիշները. մանկատներում երեխաների 60%-ը ծանր քրոնիկ պաթոլոգիա ունի, իսկ գրեթե 55%-ը հետ է մնում ֆիզիկական զարգացմամբ։ Որբերի միայն 4.7%-ն է գործնականում առողջ։

            Անհերքելի փաստ է, որ մոր և հոր ներկայությունը կարևոր դեր է խաղում երեխաների մտավոր, հուզական, վարքային, ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական զարգացման գործընթացում: Յուրաքանչյուր երեխայի անհրաժեշտ է ծնողների սեր, խնամք և ուշադրություն, որպեսզի ապահովվի նրանց առողջ զարգացումը:

            Հետևաբար, սոցիալական որբության խնդիրը չպետք է լուծվի միայն անհատների կողմից, այլ գործընթացում պետք է ընդգրկվի համաշխարհային հասարակությունը: Սոցիալական որբության հաղթահարումը ոչ թե պարզապես մարդասիրական հեռանկար է, այլ ավելի շատ կանխորոշում է գալիք սերնդի համար համամոլորակային կայունությունը:

Հեղինակ՝ Տիգրան Համբարձումյան

Այլ Գրառումներ