«Դա ուղղակի շատ գեղեցիկ սարքած «мутиловка» է». Ավետ Գրիգորյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանել էր ՌԴ ԱԳՆ խողովակով Պուտինի ասելիքը ավելի պարզ ու հանրամատչելի լեզվով, ինչը իշխանականները ծանր են տարել: Լեւոն Տեր-Պետրոսյանին արձագանքել են ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով առաջին նախագահի ամբիցիաների մասին ու վկայակոչելով նրա՝ Ղարաբաղի հարցում ունեցած դիրքորոշումը: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԳԽ նախկին պատգամավոր Ավետ Գրիգորյանը հարցին, թե ինչու են իշխանական թեւից այսպես ցավոտ ընկալել առաջին նախագահի դիտարկումը՝ պատասխանեց. «Ֆեյսբուքում ես արձագանքել եմ: Վանոյի խոսքերը հիշեցի՝ ափսոս, էլի եկան գյադաների ժամանակները… եթե ալեն սիմոնյանը (գրառման մեջ դիտավորյալ փոքրատառով է- Հ. Ջ. ) չի հասկացել, որ հիմնադիր Նախագահը մեռած լեզուների մասնագետ չի, այլ մեծություն, որին հասկանալու համար իր ուղեղը հասանելի չի, ուրեմն ինքը գյադայի էլ չի ձգում: Իսկ դու, Ռուբոշ ջան (Ռուբեն Ռուբինյան) շատ փոքր ես, որ քո գրությամբ մեծարգո Նախագահին (սրանից հետո միայն մեծատառով դիմիր Նախագահին) խորհուրդ տաս: Էս ուր հասանք, էս ում ձեռքն ենք տվել խոսելու իրավունքը»: Ավետ Գրիգորյանը հիշեցրեց, որ ընդամենը վերջերս հիմնադիր նախագահն իր խոսքերից մեկում ասել է. «Այն, ինչ ես ասել եմ, երանի թե սխալված լինեի, խոսքը 97-ի իր հոդվածի եւ ելույթների մասին է: Ասաց՝ երանի թե սխալված լինեի, բայց հիմա հանկարծ չսպասեք, որ ես կարող է ինչ-որ երեսով տամ, ասեմ՝ ա՛յ, որ ասում էի, ինձ չլսեցիք: Դա էլի նախագահի մեծության մասին է խոսում: Իսկ թե նա ինչպիսի մոտեցումներ ունի, պետք է նրան մի անգամ հարցնել, ոչ թե գնահատականներ տալ: Հիմնադիր նախագահը մի քանի անգամ կրկնել է՝ երբ որ հարցը վերաբերում է իմ ժողովրդի, պետության ճակատագրին, ես պատրաստ եմ ցանկացած դուռ թակել: Սա էլ հիշեցնեմ ուղղակի: Իսկ նրանց արձագանքից Կռիլովի առակը հիշեցի՝ «Слон и Моська»: Ինչպես հայտնի է, ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը որոշել էին մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Սակայն հետո պարզվեց, որ Քոչարյանը կորոնավիրուսով է վարակվել, մեկնել չի կարող, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի այցի հետ կապված Արման Մուսինյանը պարզաբանել էր, որ երբ ժամանակը գա, դրա մասին կխոսեն:

© 1998 — 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Այլ Գրառումներ