Բանսարկության և բարբաջանքին ի պատասխան
բաբաջանյական թերթոնի հերթական բարբաջանքը կարելի էր և անպատասխան թողնել, եթե այնտեղ չլիներ միայն մի ճշմարիտ միտք, որին ես չէի կարող չանդրադառնալ։ Այո, ես ԼՈՌԵՑԻ ԵՄ ու խելագարի պես սիրում և հպարտանում եմ իմ փոքր ՀԱՅՐԵՆԻՔՈՎ։ Իսկ մնացած բանսարկությունների մասով կասեմ, որ «ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցությունը ոչ միկրո, և ոչ էլ մակրո դրամաշնորհների բաժանմամբ չի զբաղվում։ Իսկ այ «ՀԱՅՐԵՆԻՔ» զարգացման հիմնադրամն ակտիվ գործունեություն է ծավալում մեր մեծ ՀԱՅՐԵՆԻՔԻ բոլոր հատվածներում` Քաշաթաղից մինչև Իջևան, Վանաձորից մինչև Երևան։ Եվ այն դրամաշնորհները, որոնք բաշխվում են մեր շահառուներին, մեկ նպատակ են հետապնդում` խրախուսել և օժանդակել ոչ թե «ֆեյքային», այլ իրական ազգային քաղաքացիական հասարակության ձևավորմանը։ Ու այդ գործում Լոռին իր առանցքային տեղն ու դերն ունի` որպես Թումանյանական ազգային հոգեկերտվածքի ու ավանդույթների պահպանման իրական բաստիոն։ Վկան մեր ծրագրերի հազարավոր շահառուներն ու կամավորներ են։ Իսկ նման հրապարակումները նաև հուշում են, որ ճիշտ ուղու վրա ենք։
Հ․Գ․ Այնպես որ, բաբաջանյական բարբաջանքի պատվիրատուներ, եթե Լոռվա հյութեղ բարբառով ձևակերպեմ՝ ուզեք թե չուզեք, արժեքային հեղափոխություն անիլ տենք, Նիկոլին ճամփիլ տենք, գեներալ-վարչապետ ընտրիլ տենք։
