Լեզվի կոմիտեն, պարգևավճարներ ստանալուց բացի, լավ կլինի հայոց լեզվի անաղարտության պահպանման և կիրառման հարցերով զբաղվի. Նարինե Մկրտչյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հայաստանում կիսագրագիտությունը սկսել է քերակական օրենքներ թելադրել, լեզվի զարգացումն աղավաղվել: Այսպես. «անվտանգության համակարգ», «անվտանգության միջոցառումներ», «անվտանգության սպառնալիքներ»-ը փոխարինվեցին «անվտանգային համակարգի», «անվտանգային միջոցառումների», «անվտանգային սպառնալիքների»: Ոչ միայն անբարեհունչ է, այլև քերականորեն սխալ, լսողություն սղոցող: «Անվտանգայինը» ասպարեզ նետվեց նախկինների օրոք, բայց ներկաներն էլ հուշիկ որդեգրեցին: ԶԼՄ-ներն էլ դարձել են «անվտանգայինի» սպառողներ ու տարածողներ:
Լեզվի կոմիտեն, պարգևավճարներ ստանալուց բացի, լավ կլինի հայոց լեզվի անաղարտության պահպանման և կիրառման հարցերով զբաղվի:

Այլ Գրառումներ