Երկիրը պահվում է պերմանենտ լարվածության մեջ. Լևոն Շիրինյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հայրենակի’ց
Մինչ քաղաքակիրթ աշխարհը շունչը պահած հետեում է Բելոռուսի, ինչ-որ չափով հայկական հեղափոխության կրկնություն հիշեցնող իրադարձություններին և երկրի արդյունաբերությունը պահպանած ու տնտեսության կողոպուտը կանխած նախագահ Լուկաշենկոյի համար նախատեսում է, այդուհանդերձ, Քադաֆիի կամ Չաուշեկուի վախճանը, Հայաստանի լութոկրատական իշխանության գլխավոր դեմքերից մեկը ի լուր աշխարհի կազմակերպում է ասուլիս-բենեֆիս Հարսնաքարում, որտեղ դեռևս թարմ է իր մտերիմ “օլիգարխ”-ի ախրանայի կողմից սպանված Հայոց Բանակի սպայի արյունն ու հուշը:
Անշուշտ սա մարտահրավեր է հեղափոխության իդեալների ու մարդկային խղճի դեմ:
Միաժամանակ, փորձ է կորոնավիրուսի հետ ընկերակցած խորացնլ հակասությունները երկրում, ու այդպիով էապես ազդել բացասական գործընթացների վրա:
Ակնհայտ է նաև ցանկությունը. երկիրը պերմանենտ պահել լարվածության մեջ, իշխանությանը պահելով պասիվ դիմադրողի կարգավիճակում:
Ի վերջո, խանգարել Ա.Քոչարյանի հանձնաժողովի սպասվելիք եզրակացությունների անաչառ ընկալմանը:
Ակնհայտ է նաև համառ ձգտումը. նախասահմանել քաղաքական օրակարգ:
Լ. Շ.

Այլ Գրառումներ