Բածկան փորձում է ժամանակ շահել․ Նարեկ Մինասյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Վերջին օրերին Լուկաշենկոյի քայլերը (նոր Սահմանադրության մշակում, հանրաքվեի անցկացման գաղափար, կառավարության հրաժարական) վկայում են մի բանի մասին` Բածկան փորձում է ժամանակ շահել:
Արդյո՞ք նպատակը իշխանություն պահելն է` կարծում եմ՝ ոչ. նա ևս քաջ գիտակցում է, որ դա արդեն հնարավոր չէ:
Սակայն ժամանակը նման գործընթացներում կենսական կարևորություն ունի և իրավիճակի ձգձգումը կարող է մանևրելու, տրանզիտի նախընտրելի տարբերակ ապահովելու, անձնական երաշխիքներ ստանալու կամ գոնե դեմքը պահելու հնարավորություններ ստեղծել:
Որքանով դա կհաջողվի` կախված է մի շարք գործոններից:

Այլ Գրառումներ