ՀՀ ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հիմա հասկանո՞ւմ եք.
թե ինչքան անլուրջ ու աններելի հակապետական է, երբ մեր ներուժի մեծ մասը կենտրոնացում ենք ներքին կենցաղային քաղաքականության վրա,
թե ինչքան անսահման ու արդյունավետ է մեր ներուժը, երբ այն կենտրոնացում ենք մեր դեմ հառնող իրական մարտահրավերների դեմ մարտնչող քաղաքականության վրա,
թե ինչքան փոքր ու ամոթալի է մեր գիտակցությունը, երբ այն ուղղում ենք միմյանց դեմ՝ թշնամի կամ բարեկամ գտնելու տհաս հույսով,
թե ինչքան մեծ, զորեղ ու նույնիսկ գերմարդկային է դառնում մեր գիտակցությունը, երբ այն ուղղում ենք մեր դեմ հառնող իրական մարտահրավերների դեմ,
Հիմա հասկանո՞ւմ եք, որ մենք իրավունք չունենք մոռանալ ԻՐԱԿԱՆ մարտահրավերները հանուն պատեհապաշտ կենցաղային քաղաքականության, որն ընդամենն ունակ է ներսից ջլատել ազգային միասնականությունը։
Ես խորապես համոզված եմ, որ Հայկական աշխարհում չկա մի ուժ, որ հնարավոր չլինի օգտագործել հանուն ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԻ։
Ուստի մենք պետք է անընդհատ ուղիներ փնտրենք իրենց բնույթով տարբեր ուժերի ջանքերը հանուն ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԻ ուղղորդելու համար, այլ ոչ թե բառեր փնտրենք նրանց միմյանցից վանելու կամ առավել ևս՝ թշնամացնելու համար…
Թշնամիների գծով Աստված տվել, չի խնայել …
