| Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մարդկային ռեսուրսների հավաքագրման, ուսուցումների և մրցույթների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 1-2.2-72) |
| Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն կրթություն, պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժ և Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների և նրանց տեղակալների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ քաղաքացիական ծառայության առնվազն երեք տարվա ստաժ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.պաշտոնի անձնագրով նախատեսված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման, Խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման և այլ ակտերի իմացություն.ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ (Word, Excel, Mulberry և այլն).տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (կարդում է և կարող է բացատրվել).անհրաժեշտ կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:Բաժնի գլխավոր մասնագետն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները՝իրականացնում է Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթները, պայմանագրային աշխատողների ընտրության գործընթացը.իրականացնում է թափուր հաստիքների համալրման համար թեկնածուների արդյունավետ հավաքագրման գործընթացը.իրականացնում է Ազգային ժողովի նախագահի կարգադրությունների, Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի հրամանների նախապատրաստումը.իրականացնում է կադրերի վերապատրաստման, ուսուցման և դրանց արդյունքների գնահատման աշխատանքները.օրենքով սահմանված կարգով իրականացնում է Աշխատակազմի պետական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքները.իրականացնում է Աշխատակազմում պետական ծառայողների կատարած աշխատանքների վերաբերյալ ներկայացրած կիսամյակային հաշվետվությունների ուսումնասիրությունը և հաշվառումը, ինչպես նաև ներկայացնում առաջարկություններ աշխատակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ:Մրցույթըկկայանա 2020թ. օգոստոսի11-ին, ժամը 11:00-ինԱզգայինժողովինստավայրում (Երևան, Մ. Բաղրամյան 19): Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 21 հուլիսի 2020թ.: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն` սենյակ 106 (հեռ. 011 513-691): Մրցույթին դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.արական uեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.մեկ լուuանկար` 3×4 uմ չափի.անձնագրի պատճենը: ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր: ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով և դրանց պատճեններով: |
Նյութի աղբյուրը՝ parliament.am
