Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետի (ծածկագիր 10-32.4-Ղ4-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետի (ծածկագիր 10-32.4-Ղ4-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի  կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետի (ծածկագիր 10-32.4-Ղ4-4)  քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (ք. Երևան, Կառավարական տուն N 3) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացմանկամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հուլիսի 10-ից մինչև 2020 թվականի հուլիսի 21-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 10:00-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 3):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 10:00-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 3):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և  պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

  • Սահմանադրություն. հոդված՝ 30

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

  • «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք.  հոդված` 20

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

  • Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 3,4,8,14,15,19,31

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524

  • «Սոցիալական աջակցության մասին» օրենք հոդված՝ 18

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139019

  • «Կանանցևտղամարդկանցհավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենք հոդվածներ՝ 1,3,5

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138982

  • «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենք հոդվածներ՝ 3,13,14

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=118672

  • «Մարդկանցթրաֆիքինգիևշահագործմանենթարկվածանձանցնույնացմանևաջակցությանմասին» օրենք հոդվածներ՝ 4,5,9,11,20,22,23,

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131554

  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012

հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ.

հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և  Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

  • «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,

հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

  • «Խնդրի լուծում» կոմպետենցիա,

հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

  • «Որոշումների կայացում» կոմպետենցիա,

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 3, հեռախոսահամար՝ 010-58-37-51, էլեկտրոնային փոստի հասցե՝ hr@mlsa.am):

Նյութի աղբյուր՝ mlsa.am

Այլ Գրառումներ