ՀՀ ոստիկանությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն. տեսանյութ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի զանգերի կենտրոնի թափուր պաշտոնների համար։

Աշխատանքի համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, համակարգչային գիտելիքների և հայոց լեզվի գերազանց իմացությամբ (օտար լեզուների իմացությունը ցանկալի է) քաղաքացիներ:

Համապատասխան պաշտոնների գործառույթների մեջ են մտնում ահազանգերի ընդունում և ըստ ենթակայության փոխանցում, քաղաքացիներին խորհրդատվական աջակցության ցուցաբերում, արտակարգ իրավիճակների կամ շտապ բժշկական օգնության զանգեր ստանալու դեպքում դրանք իրավասու մարմիններին փոխանցում, ահազանգերն իրավասու ստորաբաժանումներին տրամադրում և այլն։

Աշխատանքն իրականացվելու է 24-ժամյա հերթափոխով:

Աշխատանքային փորձը ցանկալի է:

Դիմել ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն՝ ք.Երևան, Նալբանդյան 130,  հեռախոս՝ 011-58-49-71, էլեկտրոնային փոստ՝ kadrer@police.am:

Այլ Գրառումներ