ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է մրցույթ ծրագրերի վարչությունում փորձագետ ներգրավելու մասին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
Իրականացնում է ոլորտի ծրագրերի վերաբերյալ տեղեկատվական բազայի հավաքագրման, մշակման, պահպանման, փոխանակման, միասնական և ստանդարտ ձևաչափերի մշակման և ներդրման, ոլորտի ծրագրերի կառավարման քաղաքականության, ռազմավարության, միասնական սկզբունքների և ստանդարտների միջազգային փորձի ուսումնասիրության և տեղայնացման, ինչպես նաև դրանց իրականացման համար անհրաժեշտ համապատասխան օրենսդրական նորմերի, կարգավորումների, վարչական ընթացակարգերի  մշակման աշխատանքները։ Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

• Բարձրագույն կրթություն
• Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
• Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
• Համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն:
Փորձագետը պարտավոր է՝
• Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
• Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
• Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
• Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 08.07.2021թ․:
 Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 14.07.2020թ.
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3,
հեռ. 59-01-17,
 էլ. փոստ՝ Hr.mrcuyt@hti.am. 
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
• դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
 • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները. 
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
• մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: 
Դիմումի ձևը կցվում է:

Նյութի աղբյուրը՝ hti.am

Այլ Գրառումներ