ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հայտարարություն. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՐՏԱՔԻՆ ՄՐՑՈՒՅԹ՝ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 13-33.1-Ղ4-5) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայտարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ իրավական ապահովման և միջազգային պայմանագրերի վարչության միջազգային պայմանագրերի բաժնի պետի (ծածկագիր՝ 13-33.1-Ղ4-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (Աշխատավայրը՝ Հայաստան, ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8)

Արտակարգ իրավիճակների նախարարության իրավական ապահովման և միջազգային պայմանագրերի վարչության միջազգային պայմանագրերի բաժնի պետի (ծածկագիր՝ 13-33.1-Ղ4-5) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Արտակարգ իրավիճակների նախարարության իրավական ապահովման և միջազգային պայմանագրերի վարչության միջազգային պայմանագրերի բաժնի պետի (ծածկագիր՝ 13-33.1-Ղ4-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է անձամբ Արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի կառավարման վարչության կադրային հիմնախնդիրների բաժին (ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հուլիսի 03-ից մինչև 2020 թվականի հուլիսի 14-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:

Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ն:


Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 04-ին՝ ժամը 10:00-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 06-ին՝ ժամը 10:00-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք; հոդվածներ` 3-8, 10, 12-13, 17-19, 20-22:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910

Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 1-9, 12-15, 18, 20-21, 24, 27, 29, 31, 32-33:
Հղումըhttps://www.arlis.am/documentview.aspx?docid=141524

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 1, 3-5, 7-8, 10, 12-13, 21-23:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=141302

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 1-8:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138732

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, հոդվածներ՝ 63, 137, 163, 187, 436-437, 449, 470, 562-563, 605, 685, 1058, 1253:
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=143878

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 2-3, 7, 11, 13, 23, 27-29, 37, 39-41:
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=142147

«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 2, 4, 8-10, 14-15, 17-19, 21-23:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=120816

«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 7, 12, 31, 36, 39, 54, 57, 59, 63-65, 69:
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=140527

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 3, 6-10, 20, 21, 23, 30, 34. 37-38, 53:
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=137941

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012; էջեր՝ 17, 30, 32, 38, 40, 46:
Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013, էջեր՝ 7, 45:
Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ.; էջեր՝ 72, 75, 84, 88, 94- 96,108:
Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես.

• «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

• «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

• «Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

«Մրցույթին մասնակցել ցանկացողները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչության կադրային հիմնախնդիրների բաժին (ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8) հեռախոսահամար՝ 012-31-78-65, էլեկտրոնային փոստի հասցե՝ kristine.ratevosyan@mes.am):

Հայտարարված է` 03.07.2020

Վերջին ժամկետը` 14.07.2020

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս):

Նյութի աղբյուր՝ mes.am

Այլ Գրառումներ