Էկոնոմիկայի նախարարության Ձեռներեցության վարչությանն անհրաժեշտ է փորձագետ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Կազմակերպում է  ՓՄՁ զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրի պատշաճ և ժամանակին իրականացումը:
  • Հանդես է գալիս որպես երկրում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) բիզնեսի պայմանների բարելավման ջանքերը ղեկավարող պետական կառույցի հիմնական ստորաբաժանման աշխատանքները համակարգող։
  • Ամենօրյա ռեժիմով ղեկավարում, վերահսկում և վերլուծում է վարչության աշխատանքի արտադրողականությունն ու արդյունավետությունը։
  • Շարունակաբար գնահատում է վարչության աշխատանքը, ծրագրի իրականացման գործընթացը և արդյունքների մասին զեկուցում վերադասին։
  • Ներկայացնում է ՓՄՁ զարգացման ուղղությամբ վարչության կողմից իրականացվող աշխատանքը տարբեր հարթակներում, միջոցառումներում և քննարկումներում։
  • Կապ է պահպանում և ակտիվ հաղորդակցվում այլ գերատեսչությունների և պետական կառույցների հետ, ապահովում լուծումների ժամանակին և հաջող հանձնումը` ըստ առաջադրանքների և ժամկետների։
  • Համակարգում է գործընկերների, դոնոր կազմակերպությունների և այլ կառույցների հետ փոխգործակցությունը և ծրագրերի իրականացումը։
  • Պատասխանատու է գործարարների և այլ կողմերի հետ հաղորդակցման և հետադարձ կապի համար։
  • Իրականացնում է տարբեր թեմաների վերաբերյալ խորքային հետազոտական վերլուծություններ։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

  • Մագիստրոսական աստիճան բիզնեսի կառավարման, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում։
  • Ռազմավարական մտածողություն, մարդկանց, գործընթացներն ու նախագծերը կառավարելու ապացուցված կարողություն՝ գործառնական ցուցումներին համապատասխան զարգացման նպատակներին հասնելու համար։
  • Բավարար աշխատանքային փորձ (5 + տարի)։
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, համակարգչային գրագիտություն։
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն։
  • Անկախություն, նախաձեռնողականություն,  թիմի կազմում, նաև ճգնաժամային պայմաններում աշխատելու կարողություն։
  • Կառավարության և մասնավոր հատվածի բարձրաստիճան ներկայացուցիչների և հաճախորդների հետ արդյունավետ փոխհարաբերություններ հաստատելու և պահպանելու կարողություն։
  • Գաղափարները պարզ և վստահորեն ներկայացնելու, խնդիրները հստակ ձևակերպելու և լուծումներ առաջարկելու կարողություն։

Ինքնակենսագրականը (CV-ն) անհրաժեշտ է ուղարկել mmkrtchyan@mineconomy.am էլեկտրոնային հասցեին:

Այլ Գրառումներ