Թուրքիան վերջերս հայտնաբերել է գազի նոր հսկայական պաշարներ, որը կօգնի վերջինիս նվազեցնել երկրի կախվածությունը էներգակիրների ներկրումներից:
Իհարկե ներկրումներից կախվածությունը կարող է նվազել միայն այն դեպքում, երբ այն սկսի արդյունահանվել:
Էներգետի ոլորտի խոշոր գործիչների հետ իր վերջին զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիպ Էրդողանը նշել է, որ շուտով ինքը հանդես կգա բավականին լավ նորություններով, որոնք էլ Թուրքիայի համար կնշանավորեն «նոր դարաշրջանի» սկիզբը:
Իր խոսքում Էրդողանը ոչ մի մանրամասն չի ներկայացրել սպասվող նորության հետ կապված, սակայն, որոշ աղբյուրների պնդմամբ, Թուրքիան Սև ծովում հայտնաբերել է գազի նոր պաշարներ, որոնք, ամենայն հավանականությամբ, կբավարարեն երկրի կարիքները մոտ քսան տարի:
