Պուտինը՝ Ալիևին․ «Համատեղ ջանքերով կապահովենք երկկողմ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդումը»

հեղինակ - David Khalatyan

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ ադրբեջանցի պաշտոնակցին հղած նամակում շեշտել է՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։

«Ադրբեջանը հեղինակություն է վայելում համաշխարհային հարթակում, կարևոր դեր է խաղում միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման գործում», — ասվում է Ռուսաստանի ղեկավարի շնորհավորական նամակում։

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք հետագայում էլ բազմակողմանիորեն կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը և արդյունավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների, տարածաշրջանային անվտանգության և կայունության», — Իլհամ Ալիևին գրել է Վլադիմիր Պուտինը։

Այլ Գրառումներ