ԵԱՀԿ-ը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի մասին հաղորդումներով, իր օժանդակությունն է առաջարկում

հեղինակ - David Khalatyan

ԵԱՀԿ-ը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին միջադեպերի մասին հաղորդումներով, հայտարարել է կազմակերպության գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն։

«Բոլոր լուծման կարոտ խնդիրները պետք է հանգուցալուծվեն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով», — Թվիթերում գրել է Անն Լինդեն։

«ԵԱՀԿ-ը պատրաստ է օժանդակել և կիրառել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ՝ ստեղծելու համար երկխոսությանը նպաստող մթնոլորտ», — ասված է հաղորդագրությունում։

Այլ Գրառումներ