Ղազախստանում ստեղծված իրավիճակը ցույց տվեց ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի արդյունավետությունը. Սերգեյ Լավրով

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ղազախստանում ստեղծված իրավիճակը ցույց տվեց ՀԱՊԿ-ի՝ խաղաղապահ ներուժի ստեղծմանն ուղղված ջանքերի արդյունավետությունը։ Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ղազախստանում ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ վերջին տարիներին ՀԱՊԿ-ի՝ խաղաղապահ ներուժի ստեղծմանն ուղղված ջանքերը շատ արդյունավետ են եղել եւ պահանջված են։ Ինչպես ասում են՝ «խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»… Դե, փառք Աստծո, գործը պատերազմին չհասավ, բայց ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներուժն ապացուցեց իր գործունակությունը, իմ կարծիքով, ամբողջ աշխարհին։ Արեւմուտքում զարմանքով էին հետեւում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներից Ղազախստանին օգնելու համար ուղարկված ստորաբաժանումների տեղակայման արագությանը։ Հուսով եմ, շատ հուսով եմ, որ այդ փորձն այլեւս ստիպված չենք լինի կիրառել, բայց վառոդը պետք է չոր պահել։ Աստված չանի, որ նման բան լինի, թեեւ մենք ամեն ինչ անում ենք դա կանխելու համար, այդ թվում՝ ՀԱՊԿ համապատասխան կառույցների միջոցով, բայց պետք է պատրաստ լինել, քանի որ իրավիճակի խաթարման նպատակով ոտնձգությունները դրսից Կենտրոնական Ասիայում եւ ՀԱՊԿ այլ երկրներում բավականին շատ են: Այդ ոտնձգությունները շատ ավելի համառ, ռիսկային եւ վտանգավոր դարձան, երբ ամերիկացիները ՆԱՏՕ-ի մնացած անդամների հետ փախան Աֆղանստանից…»,- ասաց Լավրովը:

Այլ Գրառումներ