Եվրոպական Միությունը աջակցություն կտրամադրի Լիբանանին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Եվրոպական Միությունը 33 մլն եվրո ֆինանսական օգնություն է հատկացրել Լիբանանին՝ հրատապ կարիքների լուծման համար։

Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել է, որ, բացի հրատապ կարիքների լուծմանն աջակցելուց, Միությունը պատրաստակամ է նաև օգնել երկրի հետագա վերակառուցման գործում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի արդյունքում հիմնահատակ ավիրվել էր քաղաքի մոտ կեսը, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած:

Այլ Գրառումներ