Թրամպն այսօր հայտնել է, որ Մեքսիկայի հետ սահմանին կառուցվել է 386 կմ երկարությամբ նոր պատ, տարվա վերջ այդ պատի երկարությունը կկազմի մոտ 724 կմ։
Նա այս մասին հայտնել է թվիթթերյան իր էջում․
We have now built 240 Miles of new Border Wall on our Southern Border. We will have over 450 Miles built by the end of the year. Have established some of the best Border Numbers ever. The Radical Left Democrats want Open Borders for anyone, including many criminals, to come in!
— Donald J. Trump (@realDonaldTrump) July 12, 2020
Թրամպի նախընտրական քարոզարշավի խոստումներից մեկը եղել էր հարավում պատի կառուցումը, ինչը դեմոկրատների կողմից բացասական գնահատականի էր արժանացել։
Ավելի վաղը Թրամպը նշել էր, որ պատի համար վճարելու է Մեքսիկան, սակայն նման բան տեղի չի ունեցել։
Նյութի աղբյուրը՝ ria.ru
