Պեսկովը՝ Պուտին-Բայդեն հեռախոսազրույցի մանրամասների մասին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կիսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի զրույցի մանրամասներով:

Քաղաքական գործիչների հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 26-ին: Նախագահները քննարկել են երկկողմ օրակարգին, միջազգային հարաբերություններին, СНВ-3 պայմանագրի երկարաձգմանն առնչվող հրատապ հարցեր, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության հնարավորությունը:

Պեսկովի խոսքով՝ Պուտինն ու Բայդենը հաստատել են շատ խորը տարաձայնությունների առկայությունը:

«Միևնույն ժամանակ համաձայնել են, որ այդ տարաձայնությունների առկայությունը չպետք է ենթադրի երկխոսության բացակայություն, և որ ընդհակառակը՝ այդ տարաձայնությունները պահանջում են բավականին ինտենսիվ երկխոսություն երկու երկրների միջև»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում:

Նա հավելել է, որ զրույցը անցել է գործնական և պրագմատիկ տոնով:

Աղբյուր՝ 1in.am

Այլ Գրառումներ